ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: Համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։ Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝ Երիտասարդական ձեռներեցություն. Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում.
ԵՄ-ԵԽ երիտասարդական համագործակցության շրջանակում Պորտուգալիայի Ֆարո քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի «Երիտասարդական քաղաքականության մշակումը գործնականում» ծրագիրը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Ծրագրի մասնակից երկրներն էին Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Մոլդովան, Պորտուգալիան և Ուկրաինան։ Նպատակն էր գործնականում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին՝ քննարկելու վերջինիս նախաձեռնած «Գիտության շաբաթ» փառատոնի ծրագիրն ու կազմակերպական հարցերը: Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը:
Գիտության խթանման հարցերով ճապոնական ընկերակցության (Japan Society for the Promotion of Science) կողմից ամենամյա պարբերականությամբ իրականացվում են հետազոտական ծրագրեր: Ճապոնական կողմը հայտարարել է 2024 թ. կրթաթոշակների տրամադրման գործընթացի մասին: Վերոնշյալ կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով՝
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Նոր փոփոխությամբ՝ ուսուցիչները ծրագրին կկարողանան դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխան առավել մեծ թվով մասնագետների ներգրավումն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի պատգամավորները, երկրի բարձրագույն ղեկավարության անդամները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ակադեմիայի նախագահության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գիտական հանրույթի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: