Լուրեր
Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն

Հաստատվել են առարկայական փորձնական չափորոշիչները

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն»,

Միջազգային կրթական և հետազոտական մրցույթ

ՌԴ «ՊՌՈՌԻՎ» մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը կազմակերպում է «2021 տարվա ուսանող» միջազգային կրթական և հետազոտական մրցույթը, որի առաջին փուլի մասնակցության վերջնաժամկետն է 2021 թվականի մայիսի 19-ը: Մրցույթի նպատակն է

Լ. Գրիգորյան. «Կանոնադրական փոփոխությամբ պետությունը պատասխանատվություն է վերցնում բուհի հետագա զարգացման համար»

ՀՀ կառավարության մայիսի 4-ի որոշմամբ` հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական երեք բուհերի` Երևանի պետական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կանոնադրություններում կատարվել են փոփոխություններ: Մասնավորապես, նվազեցվել է կառավարման խորհուրդների անդամների թվաքանակը` նախկին 32

Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող պահանջները

Փոփոխվել են ՀՀ առողջապահության նախարարության սահմանած՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը. երեխաների խնամքի և

Ազգային ժողովը քննարկել է նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման հարցը

Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի նախագիծը ներկայացրել է

Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը

ՀՖԿՍՊԻ-ում քննարկվել են բուհի միջազգային համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: ԿԳՄՍ փոխնախարարը և ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը քննարկել են բուհի միջազգային համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր,