
Գավառում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի վերաբացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, արվեստասերներ,