Լեհաստանում անցկացվել է «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ մրցույթ-փառատոնը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: Երևանի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-
2024 թ. ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին: Միջոցառմանը մասնակցել
ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում, և 29 207 700 ՀՀ դրամ գումար է հատկացվել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման և նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով: Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերմանը: Տավուշի մարզի Կիրանց գյուղում է
Գործադիրի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության մեջ: Գործող կարգի համաձայն՝ թատերահամերգային կազմակերպությունները ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով: Ֆինանսավորման նոր
Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակը խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և Մշակութային ժառանգության վարչության