Լուրեր
Կարեն Գիլոյանն ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի և հավաքական թիմերի պատասխանատու Բրիտ Բալդիշոլին և ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատուներից Քալֆոս Պեռ Էլիասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև

Կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը. հայտնի են հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակից

«Իմ սիմֆոնիկը» ծրագիրը կնպաստի երիտասարդության շրջանում դասական երաժշտության տարածմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին, Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2000 ուսանողների ներգրավմամբ իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։ Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սոցիոլոգիական մեթոդաբանությամբ և գործիքակազմով հարցում իրականացնելու

«Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ ՀՊԹ-ի կամարաշարին

Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, թանգարանի հուշարձան կառույցի դիմահայաց կամարաշարին կկազմակերպի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ թանգարանի լավագույն հավաքածուների ընտրանու հիմքով: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 21:00-22:00-ին: Այս կարևորագույն և ինքնատիպ ցուցադրությունը,

Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումներին: Հուշամրցաշարին 10 թիմ է մասնակցել: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել ORWP Գլենդել

Կավագործության դասընթացներ Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» ծրագրով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մոտ 50 երեխաներ մասնակցում են հայկական զարդանախշերով կավագործության դասընթացներին: Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել ռումինական Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 1500 մետր մրցատարածությունը հաղթահարելով 3, 41, 89 արդյունքով: Ի դեպ, այս ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: Մկրտչյանը մասնակցել է նաև 800 մետր վազք մրցաձևին,

Ջուլիանա Գրիգորյանը միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի

Հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել է երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), որն արժանացել է Գրան պրի մրցանակի: Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի