Լուրեր
Երևանում կանցկացվեն թենիսի Մ14 տարեկան տղաների՝ Եվրոպական ամառային գավաթի որակավորման շրջանի թիմային խաղերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։ Երևանում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի,

Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին՝ քննարկելու Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների

Երևանում միաժամանակ անցկացվում են «ՍոլիդԱրտ» և «Հիշողության կերպարանքներ» սեմինարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 22-26-ը Երևանում միաժամանակ անցկացվում են միջազգային ««ՍոլիդԱրտ». ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարները։

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիրներ: Հայ մարմնամարզիկները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, կարողացել են նվաճել բացարձակ հաղթողի կոչումը: Աշխարհի գավաթի վերջին՝ չորրորդ փուլը, կայացել է

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի ծննդյան 85-ամյակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Լևոն Թոքմաջյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Այս առիթով Լ. Թոքմաջյանի արվեստանոց

Հայաստանում Յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ

«Սերնդեսերունդ փոխանցվող գործունեությունը յուրահատուկ առաքելություն է». Վահրամ Դումանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:

Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի Մ21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Եղիշե Ալեքսանյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր: Հայ մարզիկը 84 կգ քաշային կարգում 4 հաղթական մենամարտ է անցկացրել և պարտություն կրել միայն եզրափակչում՝

Կառավարությունում քննարկվել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հարցերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության