Լուրեր
Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների չեմպիոնները

Հուլիսի 7-11-ը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացել են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Մրցումային առաջին երեք օրերին տղամարդկանց 12 և կանանց 10 թիմերը պայքարել են ենթախմբերում, ապա, ըստ մրցակարգի, սկսվել են փլեյ-օֆֆ հանդիպումները։

Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին

Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները: Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները։ Ըստ փոխնախարարի՝ շուրջ

Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը՝ ուսուցիչների հետ հանդիպման առանցքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագիծը, որի վերաբերյալ թիրախ խմբերի հետ պարբերաբար անցկացվում են առցանց հանդիպումներ: Այդ նպատակով ZOOM հարթակում տեղի է ունեցել վեբինար՝ ԿԳՄՍ նախարարի

Հարցում` դպրոցներում  հեռավար կրթության  կազմակերպման վերաբերյալ

Միջազգային հանրապետական ինստիտուտը ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին իրականացրել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման վերաբերյալ առցանց հարցում: Հետազոտության նպատակն էր հավաքագրել հանրակրթության տարբեր շահառու խմբերի՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և սովորողների կարծիքը արտակարգ դրության պայմաններում հեռավար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ հետևելու քննությունների ընթացքին և ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով հուլիսի 4-6-ը եղել է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Հուլիսի 7-ին նախարարը կայցելի Արցախի Հանրապետություն։ Նախարարն այցելել է պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և նորոգվող կրթական հաստատություններ, ծանոթացել շինարարական աշխատանքների

ՀՖԿՍՊԻ-ում ընդունելության քննությունները` նոր մասնագիտություններով և ձևաչափով

Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»։ Հուլիսի 6-ին բուհն ընդունել է այս մասնագիտություններով իր առաջին դիմորդներին: «Այսօր պատմական օր է։ Թաեքվանդոյի քննությանը մասնակցում էր Հայաստանի չեմպիոն և

Հաստատվել է հեռավար կրթության կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։ Հեռավար կրթությունն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա

Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաների հաղթողներին

2020 թվականի 1-ին կիսամյակում դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները ՀՀ պետական բյուջեից ստացել են շուրջ 18 մլն 300 հազար դրամ կրթաթոշակ: Ընդհանուր առմամբ, օլիմպիական կրթաթոշակ է տրամադրվել 195 աշակերտի, որոնք Հանրապետական առարկայական և Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաներում նվաճել են

Անցկացվել է մեդալի քննությունը. հավակնորդն արդեն հաղթահարել է շեմը

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները Մաթեմատիկա առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընդհանուր առմամբ, մեդալ ստանալու համար հայտ է ներկայացրել 183 հավակնորդ։ 92-ը հանձնելու է միասնական քննություն, կենտրոնացված քննության