Լուրեր
Արժևորելով Օհան Դուրյան արվեստագետի վաստակը. 100-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն ամբողջապես նվիրված է Օհան Դուրյանի 100-ամյակի հոբելյանին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի բացումը. ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն

Գիտությունն ավելի մոտ և հասանելի. Ազատության հրապարակում բացվել է «STARMUS VI»-ի գիտության ճամբարը

«STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների

Մեկնարկում են անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Սեպտեմբերի 8-ին լրացավ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2022 թվականին տեղի ունեցած «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների

«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» նոր ցուցադրությամբ վերաբացվել է Պատմության թանգարանը

Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ։ Այս կապակցությամբ թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ

Կառավարությունը հավանություն է տվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությանը

Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում հավանություն է տրվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագծին: Առաջարկվող խմբագրումներով անդրադարձ է եղել ոլորտի բարեփոխման առումով առաջնային հրատապություն ունեցող մի շարք ընթացիկ խնդիրների: Օրենքի 22-րդ հոդվածում առաջարկվել է լրացնել

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Տարածք հետ վերցնելու, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին,

««Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը տարվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունն է». Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո սեպտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ

Քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրինագծի նախնական տարբերակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, որի նպատակն է կարգավորել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը` ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում: Քննարկմանը