Լուրեր
Այսօր մեկնարկում է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Գյումրիում կայացել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով

Հայկական մանրանկարչություն. Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի «Զարդագիր» հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դասեր։ Դասերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզի

Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվել է մեկնարկում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն է կրել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային փուլում: Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների որոշմամբ՝

Երկարաձգվել է «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման ժամկետը

Երկարաձգվել է հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը. վազքին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ իրենց հայտերն ուղարկել s.prazyan57@gmail.com էլ.

Աշխարհահռչակ խոհարար Քրիստիան Բրասկ Թոմսոնը Մատենադարանում ծանոթացել է խոհարարական հնագույն ձեռագրերին

Խոհարարության ոլորտում աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Քրիստիան Բրասկ Թոմսոնը և նրան ուղեկցող միջազգային լրագրողական խումբը «Դար» հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ «Հայկական ճամփորդություն» նախագծի շրջանակում այցելել են Մատենադարան՝ ծանոթանալու խոհարարական ոլորտում հնագույն ձեռագրերին: Նախագիծը նվիրված է

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով, Բաչկովն իմացավ իր առաջին մրցակցին

Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ:

Թբիլիսիում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված հայ դասական երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150 և նրա` Թիֆլիս կատարած առաջին այցելության 105-ամյա հոբելյաններին: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և

Բռնցքամարտի ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց հաղթանակով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում մեկնարկել է վստահ հաղթանակով: Հայ բռնցքամարտիկը 1/32 եզրափակչում 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել սլովենացի Ալջազ Սիռչելյայի նկատմամբ։ «Հավաքականից առաջին մենամարտը

Վերդիի «Աիդա» օպերան վերադառնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմ

Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի