Լուրեր
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացել է 5 մրցափուլ

Փետրվարի 16-ից Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում են Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ և կանանց 76-րդ առաջնությունները։ Տղամարդկանց մրցաշարին այս տարի մասնակցում է 12 շախմատիստ, 11-ը՝ գրոսմայստեր: Առաջնության միջին վարկանիշը 2577 է. ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի՝ այն 14-րդ

ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Դավիթ Գյուրջինյան. «Հայերենը մեզ միավորող զորավոր ուժն է»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։

Նախագիծ. փոփոխություն բուհերի ընդունելության կարգում՝ առաջին փուլում դիմորդը կհայտագրի միայն մեկ մասնագիտություն

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ

Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2 918 անվճար և 22 300 վճարովի տեղ

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2 918 անվճար և 22 300

Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կգործի ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազա, որը միտված կլինի բուհի կարողությունների հզորացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle