Լուրեր
«Պետք է մեծ աշխատանք իրականացնենք՝ պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ». Կարեն Գիլոյանն ընդունել է 2024 թ. խաղերի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պարալիմպիկ հավաքականի մարզիկներին, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մասնակցել են 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: Ողջունելով

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

Մեկնարկում է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի

Շախմատի համաշխարհային Օլիմպիադա. Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին: Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 191 կգ արդյունքում բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հայ մարզուհին պոկում վարժությունում նախ գլխավերևում պահել է 77, ապա 81 կգ

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում: Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է: «Առաջարկը ստացել եմ WADA-ի

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանն աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: «Սմբատ Լպուտյանը

«Հպարտություն է տեսնել Ձեզ Հայաստանը ներկայացնելիս». Ժաննա Անդրեասյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո: Հանդիպմանը

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են համաշխարհային 45-րդ Օլիմպիադային: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել: Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել:

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Խորեն Ինջյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է՝ 67 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն, գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Խորեն Ինջյանը: Խորեն Ինջյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի