Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է համաժողովի շրջանակում ներկայացնել կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը:
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում: Այս մասին
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-21-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։ Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված
ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել մարզերի դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի ընդլայնման վերաբերյալ նախագծին։ Ըստ այդմ՝ կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։ Որոշումն ընդունվել է ՀՀ մարզերի լողավազաններում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Մրցույթի արդյունքում 3-5 անդամ ունեցող