ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի շահառուների ցանկը: Ֆինանսավորման է երաշխավորվել 41 հայտ (2-ը՝ 2025թ․ սեպտեմբերից) 14 բուհերից և գիտական կազմակերպություններից՝ ընդհանուր 3, 991 մլդ ծավալով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «RCS Sports and Events DMCC» ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը
Հնդկաստանի Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանն օտարերկրյա դիմորդների համար հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն: Ընդունելության համար դիմումները ներկայացվում են առցանց՝ հետևյալ հղումով https://www.studyinindia.gov.in/: Մշակութային կապերի հնդկական խորհրդի կրթաթոշակներից օգտվելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոն վարչական շրջանում հանդիպել է մի խումբ ուսանողների և աշակերտների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ուսանողների և աշակերտների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF) կազմակերպել է «Փաստերի ռազմավարական կիրառումը կրթական քաղաքականությունների մշակման գործընթացում» երկօրյա սեմինարը: Բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի
Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 29-ի նիստում հաստատել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղությունները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և