Լուրեր
Ուսուցչի կամավոր ատեստավորումը կիրականացվի գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով

Սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների

«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները կմեկնեն Չինաստան

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը: ՀՀ-ում «Չինարենի կամուրջ» մրցույթն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սերտ համագործակցությամբ: Մրցույթի հայաստանյան փուլին այս տարի

«Որակյալ կրթությունն է հասարակության զարգացման բանալին». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով։ Բացման արարողությանը մասնակցել են նաև «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը,

«Հակամարտությունը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղում կրթության իրավունքի իրացմանը». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի ելույթը միջազգային գագաթնաժողովում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթ է ունեցել Կրթության փոխակերպման գագաթնաժողովի` (Transforming Education Summit) հունիսի 27-30-ը Փարիզում ընթացող նախապատրաստական համաժողովում: Նախարարի տեղակալը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված կրթության փոխակերպման հարցերի շուրջ միջազգային մակարդակով

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության հունիսի 30-ի նիստում հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինա­տու­րայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների: Ըստ այդմ` կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՌԴ «Բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչներ Օլգա Գրիշինայի, Նատալյա Վոյկովայի, Լիդիա Պետրենկոյի, Ալեքսանդր Շարաշկինի հետ: Հանդիպման նպատակն էր Ռուսաստանի և Հայաստանի միջին մասնագիտական

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 28-29-ը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից կրթության ոլորտի ղեկավարներ: Կրթության պատասխանատուները քննարկելու են գլոբալ

Արամ Մանուկյանի անվան վարժարանում մեկնարկել է մարզառազմական ճամբարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան, որտեղ տեղի է ունեցել մարզառազմական ճամբարի բացումը: Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական