
Մեկնարկել է Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) կրթաթոշակային ծրագիրը: Կրթաթոշակը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ցանկանում են իրենց ակադեմիական ճանապարհը շարունակել Եվրոպական հանրային իրավունքի բարձրագույն կրթական հաստատությունում՝ Եվրոպական իրավունքի և կառավարման դպրոցում (հիմնադրվել է 2016 թ.):