
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել անցած տարիների համագործակցության և այս պահին իրականացվող ծրագրերի համար։