Լուրեր
Հայտնի են հայ-բելառուսական գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ - 2021» միջազգային մրցույթի

Լուսաշող համայնքում բացվել է երիտասարդական կենտրոն

Արարատի մարզի Լուսաշող համայնքում տեղի է ունեցել Լուսաշողի երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և Հայաստանում

Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում

Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգում

ՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի

ՏՀՏ-ն կրթության մեջ. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) տվյալները կներբեռնեն նաև նախադպրոցական հաստատությունները

Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը:

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատի անդամներին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ամփոփել է 2 տարվա գործունեությունը

Ամփոփվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների երկու տարվա աշխատանքը Հայաստանի և Արցախի գյուղական դպրոցներում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն

Կարեն Թռչունյան. «Բարձրագույն կրթության հետազոտահենք մոդելի ներդրումը պետք է սկսվի բակալավրից»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է ոլորտում հետազոտական բաղադրիչի բարելավման խնդիրը: Նախարարի տեղակալը կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտահենք կրթության մոդելի ներդրումը` նշելով,