Լուրեր
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար  դիմողների

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 30-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն,

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Ցվետկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորված արդյունավետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցում արձանագրվել է Հայաստանի կրթական համակարգի համընդհանուր ներառականության առաջընթացը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարտի 24-26-ը մասնակցում է Փարիզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի 6-րդ տարեկան հանդիպմանը: Նախարարական հանդիպմանը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցը, որտեղ անդրադարձ է արված նաև ՀՀ կրթության համակարգի

Ժաննա Անդրեասյանը հետևել է Արմավիրում և Երևանում մարզադպրոցների կառուցման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի և Երևանի կառուցվող և վերակառուցվող մարզադպրոցներ։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։ Առաջին կանգառը Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղն էր, որտեղ պետության

«Ֆրանկոֆոնիկ Տաղարան»․ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը տրվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» խորագրով համերգով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ԱԳ

Աժ-ում քննարկվում է «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ««Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ սպորտի ոլորտում կոնվենցիան Կառավարության վարած հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Նախաձեռնության նպատակն է սահմանել որակական

3-6 տարեկան երեխաները նախակրթարան հաճախելու հնարավորություն կստանան․ նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումների և փոփոխությունների նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով՝ նախակրթարանները կընդունեն 3-6 տարեկան երեխաների այն դեպքում, երբ գործող կարգավորմամբ նախակրթարան են հաճախում

Նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով: Հավակնորդների փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով, մարտի 23-ից ապրիլի 10-ը ներառյալ: