Լուրեր
Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2 918 անվճար և 22 300 վճարովի տեղ

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2 918 անվճար և 22 300

Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կգործի ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազա, որը միտված կլինի բուհի կարողությունների հզորացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle

Ուսման հրավեր «Seoul Business School»-ում

Կորեայի «aSSIST University»-ում գործող «Seoul Business School»-ում MBA կրթական ծրագրին մասնակցելու համար Հայաստանին տրամադրվել է մեկ կրթաթոշակ (ուսման վճարի ամբողջական փոխհատուցմամբ): Ծրագիրը բաղկացած է 3 կիսամյակից: Կրթաթոշակը ծածկում է միայն ուսման վճարը (29800000 կորեական վոն՝ մոտ 27 հազ. ԱՄՆ

Հայտնի են 2020 թվականի լավագույն ուսանողները

Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում

ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի

Վերապատրաստման անվճար դասընթացներ ռուսաց լեզվի ուսուցիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում գործող «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում կազմակերպվում են ՀՀ ավագ և հիմնական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ: Այս

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը քննարկվել է ԳԱԱ նախագահության անդամների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության

Հաստատվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»: Մոդելների ներդրման արդյունքում հանրապետության բազմաբնակավայր համայնքներում կձևավորվեն նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական

«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ նպաստելով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության