
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ «Մենթոր դպրոցներ» ծրագրի շրջանակում Հայաստանում փորձնական կիրառություն է ստացել ՍԵԼՖԻ գործիքը: ՍԵԼՖԻ (SELFIE)-ն Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիր է, որի նպատակն է ինքնանդրադարձի միջոցով խթանել նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում: