Լուրեր
SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «SUMMEET Հայաստանում» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության,

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում․ քննարկում ԱԺ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ավելի վաղ հավանության էր առաջացել ՀՀ կառավարության նիստում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները կարևոր են

Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝

«Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին: Բացառիկ վիդեոկոլաժների, նշանակալի դրվագների և

Բացվել է «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը

Գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Ցուցադրության պաշտոնական բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գործընկեր թանգարանների տնօրեններ, արվեստասեր հանրություն: «Մարտիրոս Սարյան․

ԱԺ-ում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի կատարողականը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում

Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոն՝ հետևելու միասնական քննությունների  ընթացքին

Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին: ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել