Լուրեր
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև

Մեկնարկում է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը՝ 14-17 տարեկան դպրոցականների համար

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20–ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար: Չարենցի տուն թանգարանում «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ

Համատեղ համերգ՝ Մեծ թատրոնի բեմում

Ռուսաստանի Մեծ թատրոնի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները հանդես են եկել համատեղ համերգով, որը տեղի է ունեցել Մեծ թատրոնի բեմում: Մեծ Թատրոնի կողմից համերգին ելույթներով հանդես են եկել սոպրանոներ Ռամիլյա Բայմուխամետովանը, Էլենե Գվրիտիշվիլինը,

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը

Հունիսի 6-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին և հանրահռչակել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մրցույթը կանցկացվի

Ճանաչելով Եվրոպան. հայ հանդիսատեսը հետևել է «Սա Եվրոպան է» ներկայացմանը

Եվրոպայի օրվա շրջանակում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Ներկայացումը երևանյան բեմում էր Եվրոպական խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել արտերկրի  հեղինակավոր մասնագետների վարպետության դասերին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել անվանի դաշնակահար Ալբերտ Տուի (Սինգապուր) վարպետության դասերին: Այնուհետև նախարարի տեղակալը Երևանի Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում հետևել է «Ներառականությունը մշակութային

Կվերակառուցվի Կապանի ֆուտբոլային մարզադաշտը

Կապանի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման քննարկման ժամանակ։

122 մլն 992 հազար դրամ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նորոգման աշխատանքների համար

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերմանը: Հայաստանի

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: Հանդիպմանը ներկա