Լուրեր
Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում: Հայաստանի թիմի կազմում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային

Արմավիրում կայացել է «Ֆեստիվառ»-ի երրորդ և եզրափակիչ համերգը՝ նվիրված Անկախության օրվան

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված համերգով Արմավիրում եզրափակվել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը: Բեմում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու հայկական էստրադայի արտիստներ Մաշա Մնջոյանը, Ժակոն, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, ինչպես նաև «Գարիկ և Սոնա» խումբը,

Բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը

Անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում Փարիզի Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը։

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» բացառիկ աշխատությունն ընծայաբերվել է Մատենադարանին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ անկախության օրվան ընդառաջ տեղի է ունեցել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը (13-14-րդ դդ.) Մատենադարանին ընծայաբերելու արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ

Հեծանիվ վարելու անվճար դասընթացներ

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվճար հիմունքներով կազմակերպում է հեծանիվ վարելու դասընթացներ՝ Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման պետական ծրագրի շահառուների համար: Առավել

Նոր համագործակցություն՝ Ակրոպոլիս - Հայաստանի պատմության թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: Հանդիպման առանցքում Ակրոպոլիս թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի

Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երրորդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստա» կազմակերպությունը սեպտեմբերի 22-29-ը Հայաստանում կանցկացնի «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երրորդ փառատոնը: Փառատոնի շրջանակում ջրաներկի՝ համաշխարհային հեղինակություն վայելող 12 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։ Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն

Բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցադրությունը և ազդարարվել Մայր թատրոնի նոր խաղաշրջանի մեկնարկը

Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև ազդարարվել է թատրոնի 104-րդ խաղաշրջանի բացումը: «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է