Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի նախագահին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Էմանուել
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությունը (#EPCArmenia)։ Արարողությունը մեկնարկել է մշակութային ծրագրով. ներկայացվել է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև մեր ժամանակակից արվեստը, ստեղծարար մշակութային միտքը և նորարար տեխնոլոգիաները։
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աղվերանում այսօր հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Խարույկի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։ Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է Կառավարության որոշմամբ և
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ նվիրված ՀՀ 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2027 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտին: Քննարկմանը մասնակցում էին ակադեմիական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկացուցիչներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնը։ Ծրագիրը նախատեսված է 10–17 տարեկան երիտասարդ երաժիշտների համար, որոնք սովորում են մարզում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում, ինչպես նաև քոլեջներում՝ լարային, փողային և ակադեմիական երգեցողության բաժիններում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը Միլանի Լա Սկալայի օպերային թատրոնի բեմադրությամբ Մասկատի Թագավորական օպերային թատրոնում համատեղ կներկայացնեն իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասքուալե» օպերան։ Բեմադրության հեղինակը հայտնի ռեժիսոր Անդրեա Դե Ռոսան է։ Ներկայացումները բեմ կբարձրանան