Լուրեր
Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում անցկացվող «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին: Այս առիթով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակության հայեցակարգի ներկայացման բաց կանչ։ Նպատակն է ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան, նորարարական և բովանդակային

Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մարթա Չիենկովսկայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մ. Մաշտոցի անվան հին

Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հանդես կգան «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացմամբ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի պարարվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 18:00-ին, Պարարվեստի պետական քոլեջի Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնում կցուցադրվի Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացման երկրորդ գործողությունը։ Ներկայացման մեջ ընդգրկված են Երևանի պարարվեստի պետական քոլեջի

Հերթական շրջայցը Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում: Նրանք այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք:

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի բացման համերգին: Հնչել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ,

Ամփոփվել է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» 5-րդ միջազգային համաժողովի փակումը։ Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ՝ «Օրացույց. գիտաստեղծագործական

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որն արդեն մեկ տասնամյակից ավելի Երևանը դարձնում է համաշխարհային երաժշտական արվեստի կենտրոն։ Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից: Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին,

Հերթական շրջայցը Լոռու մարզի վերականգնվող հուշարձանների տարածքներ

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Լոռու մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում: Նրանք հետևել են Ամրակիցի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնց ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։