Լուրեր
Լեոնկավալլոյի «Պայացների» առաջնախաղը՝ օպերային թատրոնում

Հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան: Դերերում. Կանիո՝ Հովհաննես Այվազյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Նեդդա՝ Նունե Բադալյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Տոնիո՝ Գեորգի Առաքելով, Բեպպե՝ Գրիգոր Աբրահամյան, Սիլվիո՝ Առնոլդ Քոչարյան

Նոր հեռանկարներ սպորտի ոլորտում հայ-սերբական հարաբերությունների զարգացման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ողջունելով դիվանագետին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն՝ Սյունիքում և Արցախում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում և Արցախում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը: Փառատոնը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան

Երեք հայ շախմատիստ Աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Օրերս կայացել է շախմատի Աշխարհի գավաթի եվրոպական ընտրական մրցաշարը, որին մասնակցել է 35 երկրի 264 շախմատիստ, այդ թվում՝ 164 գրոսմայստեր և 65 միջազգային վարպետ: Առցանց տարբերակով և նոկաուտ համակարգով (պարտվողը դուրս է մնացել պայքարից) անցկացված մրցաշարում խաղարկվել

Երիտասարդների միջազգային օրը Կապանում. հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս տարվա ընթացքում շարունակաբար իրականացվելու են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ: Երիտասարդական միջոցառում է նախատեսված նաև Երիտասարդների միջազգային

Հայ բռնցքամարտիկները կշարունակեն օլիմպիական ուղեգրերի համար պայքարը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Оլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին: 43 երկրի ավելի քանի 300 մարզիկի մասնակցությամբ եվրոպական ընտրական մրցաշարը մեկնարկել էր 2020 թվականի մարտի 14-ին

Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը: Աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 6 բրոնզե: Եվրոպայի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին անակնկալներ կմատուցեն երեխաներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և երաժշտական միջոցառումները կապահովեն երեխաների հունիսմեկյան տոնը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Ազատության հրապարակը կվերածվի հեքիաթային վայրի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը 90 տարեկան է

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կայացել է անվանի արվեստաբան, դերասան, թատերական և մշակութային գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության