Լուրեր
Մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան միջազգային մրցանակի հայտերի ըն­դունում

Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի` մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան միջազգային մրցանակի համար հայտերի ըն­դունման գործընթացը։ Մրցանակին կարող են հավակնել մանրէաբա­նության ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անհատները, հաստատությունները և հասարակական կազմակերպությունները։ Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Արդի մոտեցումներ ու գործիքակազմ՝ մանկապատանեկան գրականության ոլորտի մասնագետների և գրադարանավարների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ն անցկացվել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը: Վերապատրաստման դասընթացը վարել է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, «IBBY Asahi reading promotion award»-ի մրցանակակիր, ոլորտի

ՌԴ ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություն

Երևանում ռուսական տունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2024-2025 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի

Մրցույթ՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի

«Կարապի լիճը» բալետը կբեմադրվի Օպերային թատրոնում

Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական

«Մեծ աշխատանք պետք է արվի ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին պարտադիր կրթության մեջ ընդգրկելու ուղղությամբ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման և աջակցման աշխատանքներում ներգրավված դպրոցների ղեկավարներին, մանկավարժներին ու աշակերտներին: «Անհատապես յուրաքանչյուրիդ սրտանց

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կվավերագրվեն նոր տեխնոլոգիաներով. հուշագիր «ՍԻՄՈՆՅԱՆ» հիմնադրամի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել պատմամշակութային ժառանգության արժեքների վերականգնման և պահպանման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Դրամաշնորհի առաջարկ Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագրի կողմից

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրը 2023/24 ուստարվա համար կրթաթոշակներ և դրամաշնորհներ է առաջարկում ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, հետազոտողների և արտիստների համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները/պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում:

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր: Օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և