
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում և Արցախում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը: Փառատոնը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան