Լուրեր
Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը

Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկի քաղաքային իշխանությունների

Քննարկվել է  կրթության ոլորտում Հայաստան-Ուրուգվայ համագործակցության զարգացումը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի ազգային հանրային կրթության վարչության (ANEP) պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ANEP-ի միջազգային հարաբերությունների և համագործակցության բաժնի տնօրեն Վիկտորիա Ֆարոպպան, Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա

Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մայիսի 16-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին, որն այս տարի կրում է «Թանգարանները միավորում

Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներն ավարտել են ելույթները Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այսօր՝ մրցումային վերջին օրը, մրցահարթակ են դուրս եկել 110 և +110 կգ քաշային ծանրորդները: 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 364

Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

Երևանում կայացած ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովից օրեր անց, որի ընթացքում վերահաստատվել է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական կարևորությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախօրեին կայացել է Հայաստան - ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական հանձնառությունները վերածելու

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է աշխարհի լավագույն բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։ Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և

Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 11-ին տեղի կունենա մանկական տիկնիկային ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրվել է Շառլ Պերոյի հանրահայտ «Կարմիր գլխարկը» հեքիաթի հիման վրա և վերաիմաստավորվել ժամանակակից թատերական լեզվով՝ պահպանելով դասական պատմության հմայքն ու շեշտադրումները։

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա  դպրոցական արձակուրդների ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական