ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերին: Հանդիպմանը ներկա են եղել
Վերանորոգումից հետո վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը (Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ այցելուներին ներկայանալով նորացված մշտական ցուցադրությամբ: Թանգարանի մշտական ցուցադրության բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, արվեսատագետներ, մշակույթի գործիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստասեր հանրություն: ՀՀ
Գործադիրի նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին ՀՀ կառավարության որոշումը: ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունը
«Բիզնեսի զարգացման ընկերությունը», Իրաքի ցուցահանդեսների և առևտրային ծառայությունների պետական ընկերության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Նորարարական կրթությունը Իրաքում» միջազգային ցուցահանդես-համաժողով, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 16-ից 19-ը Բաղդադում: Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ կոնտակտային տվյալներով՝
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների՝ ավարտական տոնական միջոցառումը։ Ավանդական միջոցառման նպատակն է հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին և ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնքի» գործունեությունը։ Միջոցառմանը ներկա է
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի Մանկական այգում Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի բացման հանդիսավոր արարողությանը: Մեծանուն արվեստագետի, հայ անվանի քանդակագործի, ՀԽՍՀ ժողովրդական նկարչի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի քանդակի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա
Հայաստանում Եվրոպական հնագիտության օրեր են. այս կապակցությամբ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում հունիսի 16-18-ն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին, այդ թվում՝
Այսօր լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Ղուկաս Չուբարյանի հիշատակի խնկարկման