Միջազգային ծրագրեր
Ուսման հրավեր -Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան

Ռուսաստանի Դաշնության Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում է սովորելու բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և նախապատրաստական ծրագրերով: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և http://www.usue.ru կայքից:

«Մաթեմատիկա առանց սահմանների 2019» 7-րդ միջազգային մրցաշար

2019 թվականի հոկտեմբերին Բուլղարիայում մեկնարկում է՝ դպրոցականների (7-18 տարեկան) «Մաթեմատիկա առանց սահմանների 2019» (Mathematics Without Borders) 7-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարն անց է կացվում հեռակա եղանակով, երեք նախնական փուլով (2019թ. աշուն, 2020թ. ձմեռ և գարուն) և եզրափակվում 2020թ. հուլիսին՝ Բուլղարիայի Նեսեբր

Ուսման հրավեր (KEPCO International Nuclear Graduate School (KINGS))

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ԿԷՊԿՈ Միջուկային միջազգային կրթական դպրոցը (KEPCO International Nuclear Graduate School (KINGS)) հայտարարում է ընդունելություն Department of NPP Engineering and Department of Energy Policy & Engineering ֆակուլտետներում սովորելու համար: Դիմումներն ընդունվում են www.kings.ac.kr կայքէջում մինչև

«Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»

Կատարի կրթության և բարձրագույն կրթության նախարարությունը հրավիրում է մասնակցել 2019․թ․ դեկտեմբերի 3-ից 12-ը Դոհայում կայանալիք «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին։ Օլիմպիադան անցկացվելու է «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաներից, որին կարող են մասնակցել մինչև 15 տարեկան դպրոցականները: Մրցույթը բաղկացած է բազմակի ընտրության

«Евразийская неделя» IV-րդ ամենամյա միջազգային համաժողով

2019 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ը Ղրղզստանի Բիշկեք քաղաքում տեղի կունենա «Евразийская неделя» IV-րդ ամենամյա միջազգային համաժողովը: Մասնակցության գրանցման համար և առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.eurasianweek.org պաշտոնական կայքէջից:

Ուսման հրավեր /Շեֆֆիլդի համալսարան/

Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր ներքոնշյալ վեց ուղղություններով և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) կամ Նախարարության ենթակայության տակ գործող

Էրազմուս+ «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ» (INNOSENS)

Նախագծի նպատակն է աջակցել սոցիալ-տնտեսական զարգացմանը Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում` զարգացնելով նորարարական եւ ձեռնարկատիրական բարձրագույն կրթությունը` նպատակ ունենալով նպաստել և դյուրացնել բուհ-արտադրություն համագործակցությունը և նորարարական գաղափարների առևտրայնացումը: