Կամավոր ատեստավորում
Հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի

Հրապարակվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները՝ ըստ առարկաների

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին:

Ուսուցչի կամավոր ատեստավորումը կիրականացվի գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով

Սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 7-ը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն: 2022 թվականին ատեստավորումը կիրականացվի 5-12-րդ դասարաններում՝ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: