Մշակույթ
Յուրի Հովհաննիսյան. Խոհական զգացմունքի վարպետ կերպավորողը

Տարբեր են լինում արվեստագետներն իրենց անհատական ցուցահանդեսների կազմակերպման հարցում։ Կան ստեղծագործողներ, ովքեր 5-6 աշխատանքից հետո պարտադիր ցուցադրում են դրանք և արդյունքում, ասենք, 25-ամյա նկարիչը կամ քանդակագործը կարող է հրավիրել իր, ասենք, քսանհինգերորդ անհատականին։

Հրանտ Թադևոսյան. Էկոլոգիապես մաքուր արվեստ

Ով երբևէ այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի, նույն ինքը՝ Թաթոսի արվեստանոց, իրեն հաստատ հայտնաբերել է Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում: Պատերին կախված և մեջք մեջքի հենած տասնյակ, չասելու համար՝ հարյուրավոր կտավներում մեր բնաշխարհի ծանոթ-անծանոթ անկյուններն են, ծառերն ու թփերը,

Հակոբ Հակոբյան. Հայ գեղանկարչության նահապետը

Անուններ կան, առանց որոնց դժվար, չասելու համար՝ անհնար է պատկերացնել արդի հայ գեղանկարչությունը: Հակոբ Հակոբյանը 1962 -ին հայրենիք եկավ իր ծննդավայր Եգիպտոսից, երբ 40 տարեկան էր ու արդեն իր ոճը գտած նկարիչ: Մինչ այդ նա իր տասը լավագույն գործերն ուղարկել

Արա Ալեքյան` արվեստ՝ ծնված երկաթից ու կրակից

Հիմնականում այդ երկու բաղադրիչների արդյունք է Հայաստանի վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանի ստեղծագործությունը, որին ծանոթ են բոլորը կամ գրեթե բոլորը: Ով երբևէ եղել է Երևանում և անցել Ազնավուրի հրապարակով, չի կարող նկատած չլինել Արայի կերտած երկաթակուռ ձիերն ու ցուլերը, արջերն ու

Շմավոն Շմավոնյան. Անմիջական թրթիռ ` ավարտուն աշխատանքներում

Շմավոն Շմավոնյանը հայտնի անուն է արդի հայ կերպարվեստում: Նրա շռայլ նկարչության հետքերին հանդիպել եմ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ - ում, թե՛ այլուր: Ընդ որում՝ և՛ անհատական հավաքածուներում, և՛ պետական – հասարակական հաստատություններում: Նկարիչը դեռ փոքրուց է վառ երևակայություն ունեցել՝ թերևս պայմանավորված