Մշակույթ
Սամվել Լաճիկյան. Մոգական ռեալիզմի վարպետը

Գեղանկարչական աշխատանքներ կան, որոնք դիտելուց, նույնիսկ հավանելուց մի քանի օր անց իսպառ մոռացվում են: Լինում են նաև նկարիչներ, որոնց ստեղծագործություններն այնպես են դաջվում հիշողությանդ մեջ, որ ոչ թե օրեր ու ամիսներ, այլ տարիներ անց էլ մտովի անկարող ես լինում բաժանվել

Արտուշ Պապոյան` Քանդակագործը Գյումրիից

Միանգամայն ճիշտ են այն խոսքերը, թե Հայաստան աշխարհում ամենից դժվարը քանդակագործ լինելն է: Մի լեռնաշխարհ, որտեղ ամեն քայլափոխի բնությունն անձեռակերտ հրաշքներ է գործել, և որտեղ յուրաքանչյուր քար ունակ է խաչքար ծնելու: Այդ խոսքերը, սակայն, երիցս ճշմարիտ են Գյումրիում, որտեղ դեռ

Անատոլի Ավետյան. Զուսպ արտահայտչամիջոցների վարպետը

Սիբիրի Պրոկոպևսկ քաղաքում 1952-ին ծնված և միայն 14 տարի անց Հայաստան տեղափոխված Անատոլի Ավետյանն արմատներով Լոռվա աշխարհից է: Նրա ամենասիրած քաղաքը Կիրովական-Վանաձորն է, որի պատվավոր քաղաքացին է 2009 թվականից: Ուստի պատահական չէ, որ մինչև ցուցահանդես կազմակերպելը նա իր աշխատանքները առաջինը

Թադևոս Տեր-Մեսրոպյան. Գրաֆիկան` իր ողջ բազմազանությամբ

Նկարիչների պակաս, իրոք, չկա Հայաստանում: Այդուհանդերձ քիչ են գրաֆիկայի բնագավառում ստեղծագործողները: Շատերը նախընտրությունը տալիս են յուղանկարչությանը, կտավի վրա հաստ ու թանձր շերտեր քսելուն, քան թե ջրանկարչության թեթև ու փափուկ վրձնահարվածներին կամ գրաֆիկայի մյուս միջոցներին:

Հրանտ Միրզոյան. Անսովոր համանվագ՝ սովորական գույներով

Տարիներ առաջ՝ 1989-ին, Երևանի Արդի արվեստի թանգարանում կազմակերպված «Երկնագույն բուրգ» կոչվող խմբի ցուցահանդեսի այցելուները թերևս առաջին անգամ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հրանտ Միրզոյանի ստեղծագործություններին, որոնք ցուցադրվում էին առանձին սրահում: Դրան հաջորդած հանրապետական ցուցահանդեսներում գրեթե միշտ կարելի էր հանդիպել այս ստորագրությամբ նկարների,

Վիլիկ Զաքարյան. Խոհուն քնարականության պատկերագիրը

Այսպես կարելի է բնութագրել հայ ժամանակակից գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանին, որի ստեղծագործությունը բազմաթեմա է ու բազմաժանր։ Ավելին՝ այն կիրթ է ու գրագետ, զգացառատ ու խոհուն։ Նրա նկարներում ես անհանգիստ հանգստություն եմ զգում, խոհուն քնարականություն: