ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթը: Մրցույթի նպատակներն են` աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես ՀՀ ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին կարող են մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով
Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը (GRIPS) առաջարկում է հանրային քաղաքականության թեմայով մեկ կամ երկու տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի (2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար) կրթաթոշակային տեղեր: «GRIPS»-ը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, որը հիմնականում պատրաստում է հանրային
Հոկտեմբերի 15-ից մեկնարկելու են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ «Տեքստիլ» ուղղությամբ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները: «Տեքստիլ» ուղղությամբ վերապատրաստման դասընթացներն իրականացնելու են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և ԱՏԵՔՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2025 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման և լիցենզիայի կասեցման մասին հարցերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (սեպտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն։ Գործընթացը կիրականացվի համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային