Հայտարարություններ
«Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ-2026» մրցույթին մասնակցության հայտերի ընդունում

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարությունը նախաձեռնում է «Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ» մրցույթը. այն հատկապես խրախուսում է միջմշակութային և միջկրոնական նախագծերը հետևյալ ոլորտներում՝ արվեստ/մշակույթ, երիտասարդություն, մարդու իրավունքներ, գլոբալ քաղաքացիության կրթություն, ինտեգրում և գենդերային հավասարություն։ Մրցանակները շնորհվելու են մի քանի

Եգիպտոսի Սենգոր համալսարանում սովորելու հնարավորություն

Եգիպտոսի միջազգային ֆրանսախոս Սենգոր համալսարանը հայտարարում է 2026 թ. 21-րդ կուրսի մագիստրոսական ծրագրի մասին (M1): Այն մեկնարկում է 2026 թ. սեպտեմբերի 20-ին և ներառում է 8 մասնագիտություն: Համալսարանն ապահովում է կեցության վճարը 100 դիմորդի համար: Դիմորդները պետք է դիմումները

2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մարտ) մրցութային հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (մարտ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով

Շվեդիայում սովորելու հնարավորություն

Շվեդական ինստիտուտը հայտարարել է կրթաթոշակների, առաջնորդության և դրամաշնորհային ծրագրերի մասնակցելու հնարավորության մասին: Դիմելու ընթացակարգը և անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի են ստորև ներկայացված հղումներով՝ Կրթաթոշակներ՝ Scholarship for Global Professionals | Svenska institutet Առաջնորդության ծրագրեր՝

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Անդալաս համալսարանում սովորելու համար

Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի» (KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027 ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Դիմումները պետք է ներկայացնել առցանց մինչև 2026 թվականի մարտի 31-ը

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2026 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

«MIF»-ը  տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով

Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար: Կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն

Ինդոնեզիայում սովորելու հնարավորություն

Ինդոնեզիայի կառավարությունը 2026-2027 ակադեմիական տարվա համար տրամադրում է Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակ (KNB): Այն նախատեսված է զարգացող երկրներից ժամանող օտարերկրյա ուսանողների համար՝ շարունակելու իրենց կրթությունը Ջակարտայի պետական համալսարանում: Դիմումների ընդունումն իրականացվում է առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2026

Վերապատրաստում՝ ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու համար

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց` մասնակցելու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու նպատակով անցկացվող հավաստագրման քննությանը նախորդող վերապատրաստման ծրագրին։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին