Հայտարարություններ
ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ. 010 599 699

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: Զանգահարելով 010 599 699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ զանգահարող քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող այն ոլորտը, որին վերաբերում է հարցը

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2025 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 17:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ից մեկնարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի առանձին ընդունելությունների գործընթացն ուսուցիչների հետ։ Հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00-17:00։ Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև

Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն

Հունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել. դիմում՝ ընտրված ուսումնական հաստատությունների ցանկով (մինչև

2026 թվականի «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար ընդունում է հայտեր: Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ - հայտ (ձևը կցվում է) -

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում

«Տեքստիլ» ուղղությամբ վերապատրաստող կազմակերպությունների ընտրություն

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ «Տեքստիլ» ուղղությամբ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի ընտրության և երաշխավորման գործընթաց: Ընտրությունն

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2025 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 11:30-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը: