Հայտարարություններ
Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիային մասնակցելու հնարավորություն

Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC): Միջոցառմանը կարող են մասնակցել՝ երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ,

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ին կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների նախադպրոցական կրթական ծրագրերով և նախադպրոցական ծառայություններով լիցենզավորման մասին հարցերը:

Վերապատրաստման դասընթաց՝ ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների (դաստիարակների) վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն դեկտեմբերի 7-ից` առկա կամ համակցված (առնվազն 45 ժամ առկա) ձևաչափերով: Դասընթացին մասնակցելու

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2024 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը:

ՀՀ 60 քաղաքացի հնարավորություն ունի մասնակցելու «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին

Մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկվում է շուրջ 60 կրթաթոշակ: «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի,

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է