ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ազդարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որը միտված է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում Հայաստանի Հանրապետության մշակույթի և ստեղծարար ոլորտների ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության շարունակականությունն ապահովելուն և համաճարակի հետևանքով տուժած նախագծերին աջակցելուն:
Այն կազմակերպվում է Ժամանակակից արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, փերֆորմանս, կերպարվեստ, տեսարվեստ (վիդեոարտ), լուսանկարչություն, ինստալյացիա), Կիրառական արվեստ (ձեռարվեստ, ժողովրդական արվեստ և արհեստ), Գրականություն ոլորտներում:
Մրցույթի անվանակարգերն են՝ «Մշակութային նախագծեր և միջոցառումներ» (ժամանակակից արվեստ), «Մշակութային նախագծեր և միջոցառումներ» (կիրառական արվեստ և գրականություն):
Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից՝ սահմանված են նաև չափորոշիչներ:
Մրցույթը մեկնարկում է 2020 թվականի օգոստոսի 5-ին, հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսի 20-ն է:
Մրցույթի մասնակցության կարգին, պայմաններին, չափորոշիչներին կարող եք ծանոթանալ և հայտաձևերը ներբեռնել ՀՀ ԿԳՄՍՆ կայքէջից http://escs.am/am/news/6861
Հայտերն ընդունվում են. «Մշակութային նախագծեր և միջոցառումներ» (ժամանակակից արվեստ), ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն
(Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010-599-631): «Մշակութային նախագծեր և միջոցառումներ» (կիրառական արվեստ, գրականություն), ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն
(Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.(010-599-629):