Նպատակ. մշակել բարձրագույն կրթության եվրոպական տարածքի բարեփոխումների իրականացմանն ուղղված «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը:

Համառոտ ակնարկ ծրագրի վերաբերյալ. «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը տարիներ շարունակ Եվրոպական ուսանողական ասոցիացիայի մշակած և թողարկված հրատարակություն է, որը համադրում և վերլուծում է բարձրագույն կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի ուղղությունների ներդրումն ու իրականացումն ազգային մակարդակում: Հրատարակությունը հիմնականում նպատակաուղղված է վերհանել ուսանողների տեսակետները և անդրադառնալ, թե ինչպես են բարեփոխումներն անմիջականորեն անդրադառնում ուսանողներին: Եվրոպական ուսանողական ասոցիացիան 2003 թվականից ի վեր յուրաքանչյուր նախարարական գագաթաժողովի նախաշեմին՝ մշակված հրատարակության միջոցով, հետևում է բարեփոխումների իրականացմանը և տարբեր մեթոդաբանական մոտեցումներ կիրառելով՝ նպաստում է ուղղությունների վերանայմանը:

Առաջադրանքների և գործունեության շրջանակը. Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները.

  • Ուսանողական միությունների մշակած մեթոդաբանության և հարցաշարերի վերանայում:
  • Հարցաթերթիկների տվյալներով տրամադրվող գծապատկերների վերանայում և ճշգրտում:
  • Տրամադրվող քանակական և որակական տվյալների ճշգրիտ համադրում մեթոդաբանության և առկա իրավիճակի հետ:
  • Տեղեկատվությունը տեքստում որոշակի փաստարկներով հիմնավորում:
  • Տեղեկատվության համադրում ազգային օրենսդրության և բարձրագույն կրթության եվրոպական տարածքի պարտավորությունների հետ:
  • Բոլոնյան գործընթացի ներդրման զեկույցի արդյունքներին համապատասխան հրապարակմանն անհրաժեշտ առաջարկությունների ներկայացում:
  • Անհրաժեշտ հղումների ճշգրիտ տրամադրում:
  • «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակության գործադիր զեկույցի մշակում:
  • Հրատարակության սրբագրման աշխատանքներ:
  • Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Առաջադրանքի տևողությունը.

Աշխատանքի տևողությունը՝ մինչև 2020 թ. դեկտեմբեր ամիս (պայմանագրային):

Հետազոտողի նվազագույն պահանջները.

  • Բարձրագույն կրթություն ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է միջազգային փորձ),
  • Բոլոնյան գործընթացի համապարփակ գիտելիք,
  • Ներկայացվող առաջադրանքներում փորձ,
  • անգլերեն լեզվի C2 մակարդակի իմացություն,
  • Վիճակագրական տվյալների հետ աշխատելու և մեթոդաբանության վերլուծության ունակություն,
  • ԵՄ աջակցմամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրերի իրականացման վերաբերյալ փոխըմբռնում,
  • Միջազգային հետազոտողների հետ հեռավար աշխատելու հնարավորություն:

Ընտրութուն.

Անհրաժեշտ է hes.law@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հուլիսի -30-ը ուղարկել ինքնակենսագրական (CV) նամակ՝ հայերեն և անգլերեն:

Համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։