Հուլիսի 7-11-ը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացել են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Մրցումային առաջին երեք օրերին տղամարդկանց 12 և կանանց 10 թիմերը պայքարել են ենթախմբերում, ապա, ըստ մրցակարգի, սկսվել են փլեյ-օֆֆ հանդիպումները։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը՝ ՖԻՄԱ-ն տղամարդկանց առաջնությանը մասնակցել է 4 զույգով, որոնցից երկուսը մրցանակային տեղ է զբաղեցրել։ Չեմպիոն է դարձել ՖԻՄԱ-2 թիմը (Աշոտ Բալաբեկյան, Հովհաննես Սարգսյան), որը եզրափակչում առավելության է հասել ԲԿՄԱ-1-ի (Խաչատուր Ասմարյան, Սամվել Ղասաբօղլյան) նկատմամբ։ Լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-4-ը (Գարիկ Միսկարյան, Էդգար Եղիազարյան)։

Կանանց առաջնության չեմպիոն է դարձել «Վիվառո-1»-ը (Տաթև Մարտիրոսյան, Սոնա Սահակյան), որը եզրափակչում հաղթել է «Վան-1»-ին (Աննա Գալուստյան, Օֆելյա Մաթոսյան)։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել է «Վան-2»-ը (Սվետլանա Մարգարյան, Փարիսա)։