1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը իրականացնել պահուստային տեղերի բաշխումը և բուհերին տրամադրված տեղերի շրջանակում՝ թափուր մնացած տեղերի վերաբաշխումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: