Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 1215.12002/3-20

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոռումների կազմակերպում» ծրագրի միջոցների հաշվին Համահայկական բնագիտական օլիմպիադան իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ:

Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 28 օրվա ընթացքում՝ ժամը 14.00-ից 17:00-ը (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 3-րդ հարկ, 315 սենյակ): Նախարարությունը պարտավորվում է դիմումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:

Մրցույթի հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) անհրաժեշտ է ներկայացնել Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն հասցեով սույն հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 30 օրվա ընթացքում՝ ժամը 14.00-ից 17:00-ը:

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտերը բացելու և ամփոփելու նիստերի օրվա և ժամի մասին տեղեկությունները, վճարելու կարգը և ժամկետները կտրամադրվեն մրցույթի հրավերի հետ միասին:

Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ