Փետրվարի 23-ից մարտի 3-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում կունենա 16 ներկայացուցիչ, որոնք արդեն մեկնել են Վրոցլավ՝ ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնելու:

Գնդակային հրաձգության (10 մ) Եվրոպայի առաջնությունը նախավերջին մրցումն է, որտեղ մարզիկները կարող են ձեռք բերել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ուղեգրերի վերջին խաղարկությունը լինելու է մայիսին՝ Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք մրցաշարում: Վարկանիշ կարող են ձեռք բերել միայն հրացան և ատրճանակ ձևերի մեծահասակ մարզիկները, յուրաքանչյուր ձևում խաղարկվելու է 2 ուղեգիր: Հայաստանի հավաքականից վարկանիշի համար կպայքարի 7 մարզիկ՝ 4 մարզիկ հրացան ձևից և 3 մարզիկ ատրճանակ ձևից:

Հայաստանի հրաձգության հավաքականը Վրոցլավ է մեկնել հետևյալ կազմով՝

  • Սեյրան Նիկողոսյան - գլխավոր մարզիչ
  • Անդրանիկ Այվազյան - մարզիչ
  • Ռազմիկ Մինասյան - մարզիչ
  • Հրաչիկ Բաբայանհրացան (մեծահասակ)
  • Քրիստիան Լաուերատրճանակ (մեծահասակ)
  • Իրինա Լաուերհրացան (մեծահասակ)
  • Ալլա Պողոսյանհրացան (մեծահասակ)
  • Զավեն Իգիթյանատրճանակ (մեծահասակ)
  • Նորայր Առաքելյանատրճանակ (մեծահասակ)
  • Էլմիրա Կարապետյանատրճանակ (մեծահասակ)
  • Հովհաննես Մարգարյան - վազող թիրախ (մեծահասակ)
  • Լիլիթ Մկրտչյան - վազող թիրախ (մեծահասակ)
  • Արուսյակ Գրիգորյան - վազող թիրախ (մեծահասակ)
  • Գոհար Հարությունյան - վազող թիրախ (մեծահասակ)
  • Միլենա Պողոսյանհրացան (երիտասարդ)
  • Հայկ Բաբայանհրացան (երիտասարդ)
  • Վրեժ Թորոսյանհրացան (երիտասարդ)
  • Նարե Գաբրիելյանատրճանակ (երիտասարդ)
  • Գոռ Խաչատրյանվազող թիրախ (երիտասարդ):

Հիշեցնենք, որ Հայաստանը գնդակային հրաձգությունից դեռ չունի Օլիմպիական խաղերի վարկանիշ: