Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի` ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը:

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների /այժմ՝ ԿԳՄՍՆ/ կողմից իրականացվող Դպրոցական բաժանորդային համակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից, որի շրջանակում 2018 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին մշակույթի նախարարության ենթակայության թանգարաններ են այցելել 35201, իսկ այլ ենթակայության թանգարաններ՝ 4811 աշակերտներ և ուսուցիչներ:

2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարաններ են այցելել 32831, իսկ այլ ենթակայության թանգարաններ՝ 4901 աշակերտներ և ուսուցիչներ: 2019 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ են այցելել 68675, իսկ այլ ենթակայության թանգարաններ՝ 14255 աշակերտներ և ուսուցիչներ:

Ծրագրի շրջանակում թատրոններ են այցելել 2619, իսկ համերգային կազմակերպություններ՝ 884 աշակերտներ և ուսուցիչներ: 2019 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ են այցելել 894, իսկ այլ ենթակայության թանգարաններ՝ 114 աշակերտներ և ուսուցիչներ: Նույն ժամանակահատվածում թատրոններ են այցելել 881 աշակերտներ և ուսուցիչներ: Համերգային կազմակերպություններ այցելություններ չեն եղել:

Ամփոփելով Դպրոցական բաժանորդային համակարգի իրականացման ծրագիրը, տեղեկացնում ենք, որ թանգարաններ են այցելել 161682 /նախարարության ենթակայության՝ 137601, այլ ենթակայության՝ 24081/, թատրոններ՝ 3500, իսկ համերգային կազմակերպություններ՝ 884 դպրոցականներ և ուսուցիչներ: Ծրագիրը մեծապես նպաստում է երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակությանը և գեղարվեստական աշխարհայացքի ձևավորմանը: