Միջազգային ծրագրեր
Էրազմուս+ «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ» (INNOSENS)

Նախագծի նպատակն է աջակցել սոցիալ-տնտեսական զարգացմանը Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում` զարգացնելով նորարարական եւ ձեռնարկատիրական բարձրագույն կրթությունը` նպատակ ունենալով նպաստել և դյուրացնել բուհ-արտադրություն համագործակցությունը և նորարարական գաղափարների առևտրայնացումը:

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԲՈՍՆԻԱ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ (INCLUSION)

INCLUSION-ը միջազգային մակարդակում իրականացվող եռամյա ծրագիր է, որի նպատակն է նպաստել ներառական կրթության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի մասնակից բուհերում: INCLUSION-ը նպատակաուղղված է բուհական համակարգում բարեփոխումների իրականացմանը: Բարձրագույն կրթության ոլորտում ներառական կրթության քաղաքականության մշակումը, իրականացումը և զարգացումը

ԷՐԱԶՄՈՒՍ+ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՄԱՐՔԵՏԻՆԳԻ ԽԹԱՆՈՒՄ» (BOOST)

BOOST-ը եռամյա ազգային ծրագիր է Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ: