«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» 2022 թ. ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, ժողովածուների տպագրման հայտերի ընդունում:
Հայտերի ներկայացման կարգը՝
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝
- հայտ (ձևը կցվում է),
- նախահաշիվ (ձևը կցվում է),
Հայտը ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:
Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:
Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են ետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022թ. հոկտեմբերի 28-ը հետևյալ հասցեով՝ nane.karapetyan@escs.am:
Հարցերի դեպքում դիմել՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն,հեռ. (011) 599-631: