ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար


Ծնվել է 1980 թ. հոկտեմբերի 6-ին, ք. Աբովյանում

Կրթություն

1997-2002 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն

2023 թ. փետրվարի 24-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար:
2013-2023 թթ. - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկ, գլխավոր հաշվապահ
2003-2013 թթ. - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկ, հաշվապահ
2002-2003 թթ. - «Անտարես» ՍՊԸ, հաշվապահ
2000-2002 թթ. - «Որդան կարմիր» ՍՊԸ, հաշվապահ

Վերապատրաստումներ

2018 թ. նոյեմբեր - Աշխատանքի միջազգային կազմակերպության Տուրինի միջազգային վերապատրաստման կենտրոնի կազմակերպած «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներկայացում» թեմայով վերապատրաստման դասընթաց, Իտալիա, Տուրին
2013 թ. ապրիլ - Համաշխարհային բանկի կազմակերպած «Ֆինանսական կառավարման» վերաբերյալ տարածաշրջանային դասընթաց-վերապատրաստում, Ուկրաինա, Օդեսա
2009 թ. նոյեմբեր, 2012 թ. հունիս - Համաշխարհային բանկի կազմակերպած «Ֆինանսական կառավարման և գնումների» վերաբերյալ տարածաշրջանային դասընթաց վերապատրաստում, Վրաստան, Թբիլիսի


Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: