ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 13-ին ք. Երևանում:

Կրթություն

2012 թ. - դոցենտի գիտական կոչում
2009 թ. - մանկավարժական գիտությունների թեկնածու
1995-2000 թթ. - Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Հատուկ մանկավարժ, լոգոպեդ

Աշխատանքային գործունեություն

2023 թ. հունվարի 3-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
2020 -2022 թթ. - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն
2012 թ . - Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ

2022 թ. - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն-Յունիսեֆ Հայաստան, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում, ծրագրի ղեկավար
2021 թ. - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն- Համաշխարհային բանկ, Հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրում Տավուշի մարզի հանրակրթական հաստատություններում, լոգիստիկ աշխատանքների ծրագրի ղեկավար
2021 թ. - Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն-Յունիսեֆ Հայաստան, Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը Covid–19 համաճարակի ժամանակ, ծրագրի ղեկավար
2019-2020 թթ. ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամության ֆունկցիոնալ գնահատման բարեփոխման ծրագրի համակարգող, խորհրդական
2019 թ. - Վորլդ Վիժն Հայաստան, Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների համար սոցիալական ամբողջական ծառայությունների մշակման մասնագիտական խմբի փորձագետ
2013-2019 թթ. - Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար
2019 թ. - Erasmus+ Պորտուգալիա Ավեյրոյի համալսարան, դասավանդողների շարժունակության ծրագիր
2019 թ. - Erasmus+ Ֆինլանդիա Օուլուի համալսարան, դասավանդողների շարժունակության ծրագիր
2019 թ. - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ, Կրթություն բոլորի համար ծրագրի փորձագետ, դասընթացավար
2019 թ. - Երեխաների պաշտպանության ցանց, Inspire ծրագրի փորձագետ, Ընտանիքներն իրականացնում են փոփոխություններ, դասընթացավար
2018 թ. - Յունիսեֆ Հայաստան, Խնամքի Փոքր խմբային տան մոդելի նախագծում, փորձագետ
2016-2018 թթ. - ՀՊՄՀ-ԱՄՆ Մինեսոտայի համալսարան, Յունիսեֆ Հայաստան, «Ներառական կրթության բարեփոխումներին ընդառաջ» ծրագրի փորձագետ
2016-2017 թթ. - ՀՊՄՀ-Յունիսեֆ Հայաստան, «Գործող և ապագա մասնագետների կարողությունների զարգացման» ծրագրի փորձագետ, վերապատրաստող
2015 թ. - «Վորլդ Վիժն Հայաստան», «Խոցելի երեխաների սոցիալական ներառում» ծրագրի փորձագետ,
2014-2017 թթ. - «Արև» երեխայի զարգացման կենտրոնի տնօրեն
2015-2020 թթ. - «Վորլդ Վիժն Հայաստան», Տարածաշրջանային զարգացման ծրագրերի երեխաների պաշտպանության և կրթության ոլորտի վերապատրաստող
2010-2013 թթ. - Մանկական զարգացման հիմնադրամ, ԵՀ ծրագիր «Հայաստանում երեխաների հանդեպ բռնության նվազեցում», վերապատրաստող
2009-2018 թթ. - Մանկական զարգացման հիմնադրամ, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, փորձագետ, վերապատրաստող
2008-2012 թթ. - Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան, հատուկ մանկավարժության ամբիոնի դասախոս
2007-2009 թթ. - Հրաչյա Աճառյան համալսարան, մանկավարժության ամբիոնի դասախոս
2003-2007 թթ. - «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխաների պաշտպանության ծրագրի» բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի գնահատման թիմի փորձագետ
2002 թ. - «Արբես» առողջության կենտրոն, լոգոպեդ
2000-2003 թթ. - Երևանի թիվ 275 մանկապարտեզ, հատուկ մանկավարժ, լոգոպեդ

Վերապատրաստումներ

2009 թ. - «Հատուկ կրթություն», ԱՄՆ, Դետրոյթ
2013 թ. - «Հատուկ կրթության համակարգը Գերմանիայում», Հատուկ զարգացման և վերականգնողական կրթության ինստիտուտ, Գերմանիա, Ռոստոկ,
2015 թ. - «Երեխաների պաշտպանություն, հոգեսոցիալական աջակցություն», Իսրայել, Հաիֆա,
2017-2018 թթ. - «Ներառական կրթության փորձի ուսումնասիրություն», ԱՄՆ, Մինեսոտայի համալասրան
2019 թ. - «Պեկինի գործողությունների ծրագրի միջոցով ներառական զարգացման ապահովում», Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Գուանչժոու

Այլ տվյալներ

60-ից ավելի տպագրված գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: