ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ծնվել է 1970 թ. ապրիլի 26, ք. Ախալքալաքում (Վրաստան)
Կրթություն
- 1996-2000 թթ. - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (ավարտել է գերազանցությամբ)
- 1987-1993 թթ. - ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա-կառավարում ֆակուլտետ (ավարտել է գերազանցությամբ)
Աշխատանքային գործունեություն
- 2020 թ. դեկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
- 2020 թ.-ից - ՀՖԿՍՊԻ դասախոս
- 2018 թ. - եղել է բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ
- 2016-2020 թթ. - Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար
- 1996-2016 թթ. - Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի ավագ լրագրող, հաղորդավար, մեկնաբան
- 2007-2014 թթ. - «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար
- 2005 թ.-ից - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
- 2002-2019 թթ. - Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 2019-2021 թթ.- նախագահի տեղակալ
- 2000 թ.-ից - Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ
- 1995 թ. - «Նորք» հեռուստատեսության «Լուրեր» բաժնի լրագրող
- 1998 թ.-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը։ Մեկնաբանել է 2004 թ.-ին՝ Աթենքում, 2008 թվականին՝ Պեկինում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թ.-ին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում և 2014 թ.-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 22 և Եվրոպայի 31 առաջնություն: 2014 թ.-ին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2015 թ.-ին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:
Պարգևներ
- 2019 թ.-ին Համահայկական խաղերի բացման արարողության և կազմակերպչական աշխատանքների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
- 2016 թ.-ին Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով
- 2015 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Հրանտ Շահինյան» անվանական հուշամեդալով, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ստացել է ոսկե մեդալ
- 2010 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ Երրորդ Արշակունի» հուշամեդալով
- 2007 թ.-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով
Այլ տվյալներ
1988-1989 թթ. ծառայել է բանակում. ԽՍՀՄ ՀՕՊ, ավագ, մարտական հաշվարկի հրամանատար
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, վրացերենին և գերմաներենին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: